Ավրորայի լուսաբացը
Երկիր | Հայաստան Գերմանիա Լիտվա |
---|---|
Ժանր | մուլտֆիլմ և վավերագրական ֆիլմ |
Թեմա | Ավրորա Մարտիկանյան և Հայոց ցեղասպանություն[1] |
Թվական | 2022 |
Լեզու | հայերեն, քրդերեն, թուրքերեն, գերմաներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Իննա Սահակյան |
Պրոդյուսեր | Վարդան Հովհաննիսյան Քրիստիան Բից Յուստե Միխայլինայտե |
Սցենարի հեղինակ | Իննա Սահակյան Քրիստիան Բից Պետեր Լիախով |
Երաժշտություն | Քրիստին Աուֆդերհաար (Christine Aufderhaar) |
Կինոընկերություն | Բարս մեդիա Gebrueder Beetz Filmproduktion Artbox Laisvalaikio Klubas |
Տևողություն | 96 րոպե |
«Ավրորայի լուսաբացը», Իննա Սահակյանի նկարահանած վավերագրական-անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]14-ամյա Ավրորա Մարտիկանյանը սեփական աչքերով է տեսնում և ապրում հայերի ցեղասպանության արհավիրքը։ Ցեղասպանությունից մազապուրծ հասնում է Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դառնում է մշակութային իսկական սենսացիա։ Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցում է Ամերիկան՝ Ավրորային դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը։ Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անժելիկա Հակոբյան
- Արփի Պետրոսյան
- Շուշան Աբրահամյան
Մրցանակաբաշխություններ, անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2022 թվականին ֆիլմը արժանացել է Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[4]։
- «Ավրորայի լուսաբացը» ընդգրկվել է վավերագրական ֆիլմերի IDFA փառատոնի (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն) Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շերը Լոս-Անջելեսում ներկա է եղել «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրմանը
- «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում
- Aurora’s Sunrise - IDFA
- ‘Aurora’s Sunrise’ Trailer: Armenia’s Submission For Oscars International Film Category Tells Remarkable “Forgotten Story Of Survival”
- AURORA – STAR WIDER WILLEN
|